ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք ոչ մի տեղ էլ չենք գնա, ոչ մի քայլ չենք անի ո՛չ 2021 թվականին զբաղեցրած դիրքերից, ոչ էլ 2022-ին զբաղեցրած դիրքերից»․ Ալիևը՝ զորքերի «հայելային հետքաշման» մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում արձագանքել է զորքերի «հայելային հետքաշման» մասին Հայաստանի առաջարկին։ Ի պատասխան՝ նա նշել է, թե իրենց գրաված դիրքերից ու բարձունքներից «ոչ մի քայլ հետ չեն գնա»։

«Մենք ոչ մի տեղ էլ չենք գնա, ոչ մի քայլ չենք անի ո՛չ  2021 թվականի մայիսին զբաղեցրած դիրքերից, ոչ էլ 2022 թվականի սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից, որովհետև սահմանը պետք է սահմանվի։

Ադրբեջանից Հայաստանի պահանջներն անհիմն են, քանի որ պայմանական սահմանի տարածքում բնակավայրեր չկան։ Իսկ Հայաստանն «օկուպացված» է պահում «մեր գյուղերը», և դա անթույլատրելի է»,- հոխորտացել է Ալիևը։

Նա կրկին նշել է, որ հունվարին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում է նախատեսված։

«Դրա ընթացքում հստակություն կմտցվի այդ հարցում»,- ասել է Ալիևը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular