ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզպետ կնշանակվի Դավիթ Խուդաթյանը։ Հարցը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Նշենք, որ  Դավիթ Խուդաթյանը Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարն է և ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահը։

Հավելենք, որ, ըստ մամուլի տեղեկությունների՝ Արմավիր համայնքի ավագանին Խուդաթյանի փոխարեն ղեկավար կընտրի նրա առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին։

Հիշեցնենք, որ Արմավիրի  մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնից ազատվեց անցյալ շաբաթ, Փաշինյանի՝ մարզ կատարած այցից և Արագած բնակավայրի վերանորոգված դպրոցի սանհանգույցի անորակ «դուշի» բացահայտումից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular