Դոնալդ Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ից հեռացնել բոլոր ապօրինի միգրանտներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է 2024թ. պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու դեպքում սկսել միգրանտների՝ պատմության մեջ ամենամեծ միգրացիան ԱՄՆ-ից։
«Մենք մեզ մոտ միլիոնավոր մարդիկ ունենք։ Դուք տեսե՞լ եք, թե ինչ է կատարվում Նյու Յորքում, որտեղ քշել են սովորական ուսանողներին [դպրոցից] եւ նրանց փոխարեն միգրանտներ բերել։ Մեզ սպասվում է ամենամեծ տեղահանումը մեր երկրի պատմության մեջ։ Մենք բոլորին կվերադարձնենք այնտեղ, որտեղից եկել են»,- ասել է նա չորեքշաբթի՝ ելույթ ունենալով Այովայում։ Հեռարձակումն իրականացրել է Fox News հեռուստաալիքը։
ԱՄՆ նախագահի ընտրությունները նշանակված են 2024թ. նոյեմբերին։