ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթար՝ Կոտայքում. բեռնատար ГАЗель-ը անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, վիրավոր կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Արման Մ.-ն իր վարած ГАЗель մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 

Փրկարարներն իրենց ավտոմեքենայով դարձի են բերել ավտոմեքենան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular