ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերձմոսկվայում 2 հայ տղամարդկանց սպանության պատճառը կին է եղել. նոր մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Մերձմոսկվայում 2 հայերի` Հայաստանի քաղաքացի Խորեն Մարգարյանի և ՌԴ քաղաքացի, ծնունդով Աբխազիայից հայազգի Միքայել Լալայանի սպանության դեպքից: Ըստ նախնական տեղեկությունների` կենցաղային բնույթի վեճի պատճառով: Այս մասին հայտնում է mk.ru կայքը:

36-ամյա Խորենը Հայաստանից ՌԴ էր ժամանել երկու շաբաթ առաջ: Նա հայրենիքում ավտոպահեստամասերի խանութ ուներ: Բացի գործնական հանդիպումներից, նա ծրագրել էր նաև վերանորոգել իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Այս հարցում նրան պետք է օգներ իր հայազգի ընկերներից մեկը` Միքայելը:

Քննիչները պարզել են, որ սպանությունից մի քանի ժամ առաջ «Մերսեդես» ավտոմեքենայի սեփականատիրոջ դպրոցական ընկերուհին` Եկատերինան, նրանից օգնություն էր խնդրել` պաշտպանել իրեն մի տղամարդուց, որը սպառնացել է իրեն:

Խորենը ընկերոջ՝ Միքայելի հետ կնոջ տանը սպասել են այդ տղամարդուն: Վերջինս հայտնվել է հրացանով և կրակել է Խորենին և Միքայելին: Այնուհետև տղամարդկանց աճյունները դրել է ավտոմեքենայի մեջ, որից հետո Եկատերինայի հետ անհետացել են:

Այժմ ոստիկանները որոնում են մարդասպանին և Եկատերինային:

Հիշեցնենք, որ  2 հայ տղամարդկանց աճյունները հրազենային վնասվածքով հայտնաբերվել էին Մերձմոսկվայի Լենինի շրջանում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular