ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը 50 մլն դրամ է տրամադրել Մատենադարանի օդի սառեցման նոր համակարգ ձեռք բերելու նպատակով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Մատենադարանին է տրամադրվել 50 մլն ՀՀ դրամ՝ օդի սառեցման նոր համակարգ ձեռք բերելու նպատակով: Համակարգն ունի կենսական նշանակություն, քանի որ ապահովելու է ոչ միայն բարենպաստ աշխատանքային պայմաններ, այլև՝ պահոցներում անհրաժեշտ ջերմախոնավային միջավայր, հայտնում են Մատենադարանի մամուլի ծառաայությունից։ 

Ենթակառուցվածքների արդիականացման համատեքստում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ, տեղադրվել են Մատենադարանի թվային տվյալների պահպանման համակարգի ջերմային կարգավորման նոր սարքավորումներ:

Արա Փիլիպոսյանի և Աալիա Շահիդի հովանավորությամբ արդիականացվել են Մատենադարանի արտաքին և ներքին տարածքների անվտանգային վերահսկողական համակարգերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular