ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ-ում մտադիր են վարձատրության նոր համակարգ ներդնել, որով աշխատավարձերը հիմնված կլինեն կատարողականի ցուցանիշերի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեում անհրաժեշտ է ներդնել վարձատրության նոր համակարգ, որը հիմնված կլինի կատարողականի ցուցանիշների վրա։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Քանի որ Հայաստանում երկար ժամանակ քննարկվում է աշխատավարձերի արդար բաշխման սկզբունքը, մենք որոշեցինք ներդնել նոր համակարգ, որի դեպքում աշխատավարձի չափը հիմնված կլինի կատարողականի ցուցանիշների վրա»,- ասաց Բադասյանը։

Գերատեսչությունը, մասնավորապես, ցանկանում է, որ հարկային և մաքսային ծառայողները մասնագիտական հմտություններ ունենան։

«Այդ իսկ պատճառով կարևոր է իմանալ, թե ծառայողներն ինչ վերապատրաստում են անցել և, ի վերջո, ինչ որակավորում ստացել։ Հարկային և մաքսային ծառայողները մասնակցում են միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից անցկացվող դասընթացներին։ Ակնկալում ենք, որ դրանցից ամենակարևորները կորոշվեն կառավարության կողմից հաստատվող ցանկով, և հաջող մասնակցությունը դրանց ու վկայականի առկայությունը կազդեն հարկային և մաքսային ծառայողների աշխատավարձերի վրա»,- հավելեց ՊԵԿ նախագահը։

Կատարողականի ցուցանիշի գնահատման երկրորդ բաղադրիչը կլինի կոնկրետ աշխատողի աշխատանքի արդյունավետությունը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular