ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական անձնագիրը աշխարհում 74-րդ ամենագրավիչ անձնագիրն է. Henley & Partners

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

այկական անձնագիրն աշխարհի ամենագրավիչ անձնագրերի ցանկում զբաղեցնում է 74-րդ տեղը։ Այս մասին են վկայում 2024 թվականի առաջին եռամսյակի Համաշխարհային անձնագրային ինդեքսի արդյունքները ներկայացնող Henley & Partners-ի տվյալները։

Ընկերության կողմից 19 տարվա դիտարկման ընթացքում առաջին անգամ վեց երկիր զբաղեցրել է առաջին տեղը՝ առանց վիզայի ճանապարհորդության ռեկորդային թվով հնարավորություններով, որոնցից չորսը Եվրամիության երկրներն են՝ Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան, և երկու ասիական երկրներ՝ Սինգապուրն ու Ճապոնիան։ Այս երկրների անձնագրեր ունեցողները կարող են առանց վիզայի ճանապարհորդել աշխարհի 194 ուղղություններով (227-ից):

Երկրորդ տեղը զբաղեցրել են Հարավային Կորեան, Ֆինլանդիան և Շվեդիան (193 առանց վիզայի ուղղություններ), երրորդ տեղը զբաղեցրել են Ավստրիան, Դանիան, Իռլանդիան և Նիդեռլանդները (192)։ Ինդեքսի առաջին 10 երկրները եվրոպական երկրներն են։ Մեծ Բրիտանիան բարձրացել է չորրորդ հորիզոնական (191), իսկ ԱՄՆ-ն յոթերորդ տեղում է (187):

Ռուսաստանը նահանջել է 51-րդ տեղ։ Ռուսաստանի Դաշնության անձնագիրն առանց վիզայի մուտք է ապահովում 119 երկիր:

Այս վարկանիշում Թուրքիան զբաղեցնում է 52-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 70-րդը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular