ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ջինսի փոքրիկ գրպանիկ

ՖՈՏՈ

Ջինսը շատ պահպանողական հագուստ է: Առջևի աջ գրպանի վերևում, օրինակ, դրանք համարյա թե պարտադիր պետք է ունենան ևս մեկ փոքրիկ գրպան, առանց դրա ջինսն արդեն ջինս չէ։ Իսկ այն մասին, թե ինչո՞ւ են արտադրողները մի ժամանակ որոշել նման գրպանիկ կարել՝ դեռևս վիճում են: Հասկանալի է, որ խոսքը գեղագիտության մասին չէ։ Ի վերջո, ջինսերն ի սկզբանե նախատեսված են եղել ոչ թե նորաձևության համար, այլ որպես բանվորական արտահագուստ։ Այսինքն այդ գրպանը պետք է ինչ որ կիրառական ֆունկցիա ունենար։
Չնայած ջինսերի մոդելների բազմազանությանը, տղամարդկանց ջինսերը հաճախ ունենում են նույն քանակությամբ գրպաններ: Ըստ ավանդույթի դրանք հինգն են։ Նորաձևության պատմությունը հստակ գիտի, թե երբ է անսովոր փոքրիկ գրպանիկը հայտնվել ջինսերի վրա։ Այս մանրուքի տարիքը մոտենում է մեկուկես դարի։ Այն հայտնվել է 1873 թվականին՝ Levi's ջինսի վրա և նախատեսված է եղել գրպանի ժամացույցների համար, այսինքն թույլ է տվել կովբոյներին ապահով պահել շղթայով գրպանի ժամացույցները: Բանն այն է, որ մոտավորապես նույն ժամանակ ԱՄՆ-ում հայտնվել են էժան ու հուսալի ժամացույցներ, որոնք մատչելի են դարձել (բառի բոլոր իմաստով) բանվոր դասակարգի համար։ Levi's-ի կատալոգներում այն ​​ներկայումս էլ կոչվում է «ժամացույցի գրպան»: Այդ ընկերությունը նույնիսկ հստակ չափանիշներ ունի՝ ինչ պետք է լինի, ինչ չափսերի, ինչ նյութերից և այլն։ Այդ տարրի հեղինակը ամերիկացի դիզայներ Ռեգալոն է։ Նա է հորինել այն գրպանիկը, որը, վարկածներից մեկի համաձայն, հատուկ նախատեսված էր ժամացույցներ պահելու համար։ Սակայն մեր օրերում գրեթե ոչ ոք գրպանի ժամացույց չի կրում: Ինչո՞ւ են, ուրեմն, այդ գրպանիկը թողել ջինսե տաբատների վրա: Ըստ Levi Strauss & Co-ի պատմաբան Թրեյսի Պանեկի Levi's ջինսե տաբատի փոքր գրպանն այսօր էլ կա, քանի որ այն ջինսին ջինսի տեսք է տալիս: Սկզբում ջինսերի տերերն այն օգտագործում էին ոչ միայն ժամացույցների համար։ Այն ժամանակներում Ամերիկայում տիրող «ոսկու տենդը» գրպանիկին նոր կիրառություն է տվել:  Փոքր, ամուր գրպանիկը հարմար էր լվացված ոսկու կտորները առանձին պահելու համար և օգտագործվում էր շատերի կողմից հենց այդ նպատակով:
Ժամանակի ընթացքում ջինսե արդյունաբերության մեջ այդ  ժամացույցի գրպանը «վերափոխվել» է մետաղադրամի պահման գրպանի: Թվում է, թե մետաղադրամները հաջողությամբ կարող են պահվել դրանում: Ճիշտ է, քչերն են դա անում։ Ծխողները մեկ այլ նպատակ են գտել այդ գրպանիկի համար. այն կատարյալ է Zippo կրակայրիչի պահման համար: Միևնույն ժամանակ, կիթառահարներն այնտեղ սկսել են մեդիատորները պահել։ Սիրահարները յուրովի են օգտագործել փոքրիկ գրպանիկը, Ճիշտ պահին այնտեղից հանվել են կա՛մ ռոմանտիկ բովանդակությամբ ծալված գրություններ, կա՛մ մտադրությունների լրջությունը մատնանշող մատանիներ, կա՛մ էլ հակաբեղմնավորիչ միջոցներ։ Մեր համակարգչային դարում շատերը սկսել են այնտեղ պահել ֆլեշ կրիչները, հարմար է, չի խանգարում և միշտ ձեռքի տակ է։ Այսպիսով, ներկայումս էլ փոքրիկ գրպանը, որն առաջացել է որպես դեկորատիվ դետալ, դարձել է ջինսերի գործնական և հարմար հավելում։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular