ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոնալդոն Փարիզում NBA-ի հանդիպման ժամանակ հանդիպել է Մբապեի հետ

ՍՊՈՐՏ

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ, բրազիլական «Կրուզեյրոյի» և իսպանական «Վալյադոլիդի» նախագահ Ռոնալդոն ներկա է գտնվել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) հանդիպմանը, որը տեղի է ունեցել հունվարի 11-ին Փարիզում (Ֆրանսիա): Բասկետբոլի խաղին ներկա է եղել նաև ՊՍԺ ֆուտբոլային ակումբի առաջատար Կիլիան Մբապեն։

Ռոնալդոն և Մբապեն ներկա են գտնվել NBA-ի կանոնավոր առաջնության «Քլիվլենդ Կավալերս»-«Բրուքլին Նեթս» հանդիպմանը, որն ավարտվել է 111:102 հաշվով՝ հօգուտ Քլիվլենդի։

Ներկայում Քլիվլենդը NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը (22 հաղթանակ – 15 պարտություն): «Բրուքլինը» 10-րդ տեղում է (16 հաղթանակ – 22 պարտություն):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular