ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ​​կա որևէ փաստաթուղթ, որը ցույց կտա, որ Ղարաբաղում էթնիկ զտումներ են եղել, խնդրում ենք ցույց տալ մեզ. Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում առաջարկել է, որ պաշտոնական Երևանն ապացույցներ տրամադրի Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների վերաբերյալ:

«Կցանկանայինք որևէ փաստի ներկայացում, եթե կա գոնե որևէ փաստաթուղթ Երևանի կողմից հեղինակավոր համարվող որևէ միջազգային կազմակերպությունից, օրինակ՝ ՄԱԿ-ի կամ մեկ այլ կազմակերպության: Եթե կա որևէ փաստաթուղթ կամ հայտարարություն, որը ցույց կտա, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում ենք տրամադրել մեզ այս փաստաթղթի հղումները», - ասել է  նա ճեպազրույցում:

Զախարովան հիշեցրել է, որ ռուսական կողմը, հիմնվելով Բաքվի հայտարարությունների վրա, բազմիցս կարևորել է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձը: Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է համակողմանիորեն աջակցել հայերի վերադարձի գործընթացին՝ հստակ արձանագրելով նրանց իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular