ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում գործարարների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում գործարարների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (Նախարար) Արտակ Քամալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, այլ պաշտոնյաներ։
Հանդիպման ընթացքում Արտակ Քամալյանը ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կորպորացիաներին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը, նախագծերի ընտրության կարգն ու չափորոշիչները, փոխառուներին և ֆինանսական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մասնակցության հայտ ներկայացնելու, ինչպես նաև կոոպերացիոն նախագծերի իրականացման նկատմամբ վերահսկողության և հաշվետվողականության ընթացակարգերը: