ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորից Ուկրաինա. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգ կատարած այցից հետո չնայած տարեվերջին Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ խորհրդարանում ունեցած փակ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները ծայրաստիճան լարված են, ու պետք է  հնարավորինս հավասարակշռված գործել՝ ավելի չսրելով իրավիճակը, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա, որտեղ հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձեւ» 4-րդ հանդիպմանը:

Այս փաստը նաեւ ՔՊ-ականների զարմանքն էր երեկ հարուցել, քանի որ այն առանձնապես Հայաստանին չվերաբերող միջոցառում է, ուստի չարժեր դրան մասնակցությամբ հերթական անգամ հարուցել ՌԴ-ի դժգոհությունը:

Հիշեցնենք․ Արմեն Գրիգորյանն անցած տարվա հոկտեմբերի վերջին Մալթայում մասնակցել էր Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված 3-րդ համաժողովին, որի շրջանակում հանդիպել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ: Այդ համաժողովին մասնակցությունը եւ Ուկրաինա այցը ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը գնահատել էր որպես «ցուցադրական հակառուսական ժեստ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular