ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական վերլուծաբանը 2024 թվականին գլոբալ քաղաքական դաշինքներում փոփոխություններ է կանխատեսել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lenta.ru-ն գրում է, որ 2024 թվականին փոփոխություններ կարող են տեղի ունենալ աշխարհի որոշ խոշոր քաղաքական ասոցիացիաներում։ Նման կանխատեսում է Lenta.ru-ի հետ զրույցում տվել քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Բիշոկը։ Նա նաև բացատրել է այն, թե դաշինքների բաժանվելն ինչպես է ազդում պետությունների հարաբերությունների վրա։

«Հիմնվելով արտաքին քաղաքականության պաշտոնական փաստաթղթերի և ռուսական կողմի հայտարարությունների վրա կարելի է ասել, որ  աշխարհն այժմ գնում է դաշինքների բաժանման ուղղությամբ։ Դա նախորդ Սառը պատերազմի նման մի բան է, բայց դաշինքները որոշ չափով տարբերվում են, քան առաջ են եղել: 21-րդ դարի առաջին 15 տարիների գլոբալացումից, որն այդքան անխուսափելի էր համարվում, որոշ նահանջներ են արվում դեպի դաշինքները, բայց դա չի չեղարկում գլոբալացումը, քանի որ գլոբալացումը, մեծ հաշվով, ձեռնտու է բոլորին»,- բացատրել է նա։

Ընդ որում նոր դաշինքայնացումը ոչ թե գլոբալիզացիայի մերժում է, այլ հետքայլ տասը քայլ առաջ անցնելուց հետո: Մի քանի երկրներ ստացել են Եվրամիությանը միանալու հրավերներ, հիշեցրել է Ստանիսլավ Բիշոկը։ «Այդ երկրները տարբեր կարգավիճակներ ունեն, սակայն հայտարարվել է, որ ապագայում նրանք կարող են դիմել Եվրամիությանն անդամակցելու համար։ Միգուցե՞ Հայաստանը փորձի միանալ դրան, բայց առայժմ անհնար է դա հստակ ասել, սակայն դժվար թե դա տեղի ունենա հաջորդ տարի»,- ասել է Բիշոկը,-  ես թեկնածուներից որևէ մեկի համար ԵՄ-ին միանալու հնարավորություն չեմ տեսնում։ Դա երկար գործընթաց է։ Ներկայիս ճգնաժամը՝ ուկրաինական հակամարտությունը, շատերի կողմից ընկալվում է որպես ուժի փորձություն»։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Կիևն ու Քիշնևը դարձան ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածուներ։ Հայտ է ներկայացրել նաև Վրաստանը, սակայն դեռևս նման կարգավիճակ չի ստացել։ Ստանիսլավ Բիշկոյի խոսքով նաև բոլոր պետությունները, որոնք ցանկանում էին միանալ ՆԱՏՕ-ին, արդեն նման ցանկություն հայտնել են, և 2024 թվականին նոր դիմորդներ չեն սպասվում, անգամ ներկայիս թեկնածուների մուտքը կարող է հետաձգվել։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Ֆինլանդիան պաշտոնապես միացավ ՆԱՏՕ-ին: Շվեդիան, որը դիմել էր դաշինքին միանալու համար, դեռ չի միացել Թուրքիայի հետ տարաձայնությունների պատճառով։ Փորձագետը նաև կարծիք է հայտնել, որ 2024 թվականի կարևոր քաղաքական իրադարձություններից մեկը կարող է լինել Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից: «Դա տեղի է ունենում դե ֆակտո: Մենք տեսնում ենք, որ Հայաստանն արդեն քիչ կամ ավելի ցածր մակարդակով է մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին։ Հայաստանը միանշանակ վիրավորված է Ռուսաստանից»,- պարզաբանել է նա։ Բիշոկը նաև կանխատեսել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունում փոփոխություններ չեն լինի, քանի որ Մինսկը չի ցանկանում խախտել առկա ստատուս քվոն և կփորձի պահպանել այն։

«Միշտ Ռուսաստանի և Բելառուսի միջև ինտեգրացիոն գործընթացների ժամանակ Բելառուսը վախենում էր, որ այդ ինտեգրումը կավարտվի կլանմամբ, քանի որ երկրներն անհամեմատելի են տարածքով, բնակչությամբ և տնտեսությամբ»,- ասել է Ստանիսլավ Բիշոկը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular