ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևիկյանը մեծ հավանականությամբ կտեղափոխվի եվրոպական այլ ակումբ․ «Նիժնի Նովգորոդ»-ի գլխավոր տնօրեն

ՍՊՈՐՏ

«Նիժնի Նովգորոդ» ակումբի գլխավոր տնօրենը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մեծ հավանականությամբ կտեղափոխվի եվրոպական այլ ակումբ։

«Ակումբն Էդգար Սևիկյանի տրանսֆերի փոխհատուցման կետն ակտիվացնելու առաջարկ է ստացել։ Մեծ հավանականությամբ Էդգար Սևիկյանը կտեղափոխվի եվրոպական այլ ակումբ։ Սա Էդգարի և նրա ընտանիքի ընտրությունն է։ Մենք հարգում ենք այս ընտրությունը։

Նշենք, որ Էդգարը սիրված է «Նիժնի Նովգորոդի» երկրպագուների կողմից և միշտ եղել է մեր թիմի կարևոր մասը։ Սակայն որոշման մեջ գերակշռում է ֆուտբոլիստի ցանկությունը՝ իրեն դրսևորել եվրոպական ակումբում։

Տրանսֆերի մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ։ Էդգարին մաղթում ենք բարի ճանապարհ դեպի իր նոր նպատակները։ Մենք մնում ենք ընկերներ»,- գրել է ակումբի նախագահը, ում խոսքերն է փոխանցում Чемпионат-ը։

Ավելի վաղ մամուլում հաղորդվում էր, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Կրասնոդարն» ու ֆրանսիական «Նանտը»։

«Նա կմեկնի մեկ այլ եվրոպական առաջնություն։ Մենք խոսել ենք նաև ռուսական ակումբների հետ, բայց ֆուտբոլիստը շատ է ցանկանում խաղալ Եվրոպայում։ Ամեն ինչ կախված է Էդգարի և նրա ընտանիքի ցանկություններից: Այժմ նրա տրանսֆերի շուրջ պայմանավորվածություն կա, սա ակումբ է ոչ թոփ-5 լիգաներից»,- ասել է ակումբի նախագահը СЭ-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular