Եմենին հասցված հարվածները Կարմիր ծովում կայունության վերականգնման համար են. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը պաշտպանել է հութիներին ԱՄՆ հասցրած հարվածները՝ հայտարարելով, որ հարվածները հասցվել են «Կարմիր ծովում կայունության վերականգնման համար՝ նավագնացության ազատության հիմնարար սկզբունքների պաշտպանության նպատակով», տեղեկացրել է CNN-ը։
Թոմաս-Գրինֆլիդը հայտնել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում հակամարտության շարունակում տարածաշրջանում, բայց կրկնել է, որ «Կարմիր ծովում նավերի դեմ ցանկացած հարձակում, անկախ պատկանելությունից, անընդունելի է»։
Նա նաեւ ասել է, որ «նավերի մեծ մասը, որոնց վրա հարձակվել են հութիները, ոչ մի կապ չունի Իսրայելի հետ»։
Նա ՄԱԿ անդամներին կոչ է արել պահանջել հութիներից դադարեցնել նավերի վրա հարձակումները՝ ապահովելով նավերի եւ նրանց անձնակազմերի անվտանգ ազատ արձակումը, որոնք դեռեւս պահվում են հութիների մոտ։
Երեկ՝ հունվարի 12-ին, ԱՄՆ ՌՕՈւ-ն տեղեկացրել է, որ հարվածներ է հասցրել ավելի քան 60 թիրախների Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման 16 օբյեկտներում։
Ավելի ուշ հայտնի է դարձել հութիների ռադարի կայանքին հասցված հարվածի մասին։
Պենտագոնում հայտնել են, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ղեկավարել է ԱՄՆ հարվածները հիվանդանոցից։
Bloomberg գործակալության տեղեկացմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հութիներին հարվածները պլանավորել էր դեռ հունվարի 1-ին։