ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին տպավորությունը այն է, որ, ի հեճուկս պայմանավորվածությունների, Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է: Այս մասին Գավառ քաղաքում անցկացվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օրերս արված հայտարարություններին:

«Փորձ է արվում ժամանակ առ ժամանակ միջանցքային խոսույթ ձեւավորել ՀՀ տարածքի նկատմամբ: Ընդ որում ՝ երբ որ մենք ասում են դա նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ, ասում են, որ դա միջազգայնորեն ընդունված խոսույթ է, որ կա Հյուսիս- Հարավ միջանցք, հարավային միջանցք, հյուսիսային միջանցք եւ կոնկրետ օրինակներ են բերում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիաներ նկատմամբ: Մենք դրան արձագանքում են հետեւյալ կերպ՝ ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ Ադրբեջանին` Նախիջևան հասնելու համար, նույն պայմանով մենք էլ ենք պատրաստ տրամարել այդ կապը եւ երկաթուղային եւ ավտոճանապարհային»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ չկա «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, իսկ ով նման արտահայտություն կգտնի եռակողմ հայտարարության մեջ, նա խոստացավ դրամական պարգև։ 

«2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարությունը ստորագրած կողմերից երկուսը ստորագրման պահից սկսած մինչև 2023 թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը ցույց են տվել, որ այդ փաստաթուղթն իրենց համար գոյություն չունի։ Այն գործողությունները, որոնք ձեռնարկվել են ԼՂ–ում, ընդ որում` ՌԴ և Ադրբեջանի մասնակցությամբ, դա վկայությունն այն բանի, որ այդ փաստաթուղթն իրենց համար գոյություն չունի: Չի կարող այնպես լինել, որ եռակողմ հայտարարության երկու կողմի համար այս փաստաթուղթն այլեւս չկա, իսկ 3-րդ կողմի համար այն շարունակի գոյություն ունենա»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ Ալիեւը հայտարարում է, որ հասել են նրան,որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրվի Զանգեզուրի միջանցքը, որի անվտնագությունն ապահովելու է ՌԴ-ն:

«Տենց բան ընդհանրապես գոյություն չունի գրած, ոչ մի տեղ գրած չի, որ ՌԴ-ն ՀՀ որեւէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է  ապահովի, ընդհակառակը գրած է, որ ՀՀ-ն պետք է ապահովի եւ բնական է, ո՞վ պետք է ուրիշ ապահովվի: Էլ չեմ ասում, որ արդեն 3 տարի Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ խոսույթ է զարգացնում՝ հղում անելով եռակողմ հայտարարության վրա: Ով որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ արտահայություն կգտնի, խոստանում եմ դրամական պարգեւ, ցավոք նման արտահայտություն գոյություն չունի»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular