ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը Արևմուտքի հիմնական խնդիրը կապել է Հայաստանի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru-ն գրում է, որ Հայաստանին Ռուսաստանի դեմ կանգնեցնելը ոչ միայն Գերմանիայի և Ֆրանսիայի, այլ նաև ամբողջ Արևմուտքի խնդիրն է, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանը։ Նա այդպես է մեկնաբանել Երևանը Մոսկվայի դեմ հանելու Բեռլինի մտադրության մասին մամուլում տարածված տեղեկատվությունը։ Ըստ քաղաքագետի, արևմտյան երկրները մտադիր են Հայաստանին հեռացնել Ռուսաստանի ազդեցության գոտուց, որպեսզի վերջինիս զրկեն Հարավային Կովկասում իր հենակետից և միևնույն ժամանակ հանրապետությունը վերածեն Իրանի վրա ճնշում գործադրելու հերթական ցատկահարթակի։

Ռուս սահմանապահների դուրսբերումը, ռուսական կապուղիների աշխատանքի դադարեցումը, ինչպես նաև մի շարք այլ գործողություններ, որոնք այժմ իրականացվում են Հայաստանի իշխանությունների կողմից արևմտյան գործակալ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հանդիսանում են ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու իրականացման եղանակները, ասել է Միրզայանը։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Գերմանիան պատրաստ է ֆինանսական օգնություն ցուցաբերել Հայաստանին հակառուսական որոշ քայլերի դիմաց։ Նշվել է, որ Բեռլինը, մասնավորապես, շահագրգռված է տարածաշրջանից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, Գերմանիայի իշխանությունները նաև շահագրգռված են Երևանի կառավարական ապարատը Ռուսաստանին բարեկամ մարդկանցից մաքրելու հարցում։ Բացի այդ, նշվել է, որ Գերմանիան պատրաստ է նպաստել Փաշինյանի կառավարության ջանքերին ղարաբաղցի հայերին Եվրամիության երկրներ զանգվածային արտագաղթից զերծ պահելու ուղղությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular