ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրում հաղթել են Տեր-Սահակյանն ու Տիրատուրյանը. կանանց մրցաշարում միանձնյա առաջատարը Գասպարյանն է

ՍՊՈՐՏ

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացան 3-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող տղամարդկանց մրցաշարի 3-րդ տուրում հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը և Դավիթ Տիրատուրյանը: Ոչ-ոքի ավարտվեցին Փիլիպոսյան-Հարությունյան, Դավթյան-Ղարիբյան, Հովհաննիսյան-Անդրիասյան պարտիաները:

Այժմ տղամարդկանց առաջնությունում առաջատարները երեքն են` Մամիկոն Ղարիբյանը, Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը:

Կանանց մրցաշարում հաղթանակ տոնեցին Պոլինա Կոբակը, Սուսաննա Գաբոյանը, Մելինե Հարությունյանը, Միլենա Գասպարյանը, Արփինե Գրիգորյանը:

Այստեղ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Միլենա Գասպարյանն է: Նա 3 հնարավորից հավաքել է 3 միավոր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular