ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար՝ Կոտայքում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, 4 վիրավորներից 2-ը եղբայրներ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Վահրամ Բ-ի վարած Mercedes մակնիշի և 61-ամյա Ա՛ոտ Բ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրոգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Աշոտ Բ.-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ Ա.-ն և 22-ամյա Գրիգոր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարա ծառայության Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներ Էրիկ և Գրիգոր Ա.-երը հարազատ եղբայրներ են: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ճանապարհը ամբողջովին փակվել էր, ու տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում պարեկները: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular