ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ՝ Աբովյանում. պատճառը եղել է ավտովթարը, որի ժամանակ բախվեն են Opel-ն ու Chrysler-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել , որ Աբովյան քաղաքում ավտովթար է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Գրել է «Շամշյանը»։

Պարզվել է, որ Աբովյան քաղաքի Արզնու խճուղի, Սևանի, Երևանյան և Հանրապետություն փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Chrysler 200 LX մակնիշի ավտոմեքենաները, որի ժամանակ ավտոմեքենաներից մեկից դուրս է եկել մի քաղաքացի և իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։

Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են կատարում պարեկ Նարեկ Սահակյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Աբրահամյանը։

Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կրակված 1 պարկուճ և 1 գնդակ։

Դեպքի փաստով Ս. Սեդրակյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular