ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բքի և ցածր տեսանելիության պատճառով Գորիս-Սիսիան և Շինուհայր-Տաթև ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Գորիս-Սիսիան և Շինուհայր- Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժամը 09։00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։

Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular