ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գինի ռեյնվայն

ՖՈՏՈ

Եվրոպայի ավանդական գինեգործական տարածաշրջանները համարվում են միջերկրածովյան երկրները՝ Հունաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան և Պորտուգալիան։ Այնուամենայնիվ, Եվրոպայում գինի են պատրաստում (և բարձրորակ գինի) նաև այլ շրջաններում։ Այդպիսի շրջաններից է Ռեյն գետի հովիտը։ Ոմանք կարող են մտածել, որ այդ լայնություններում լավ գինի չի կարելի պատրաստել, բայց դա թյուր կարծիք է։
Ռեյնի հովտում առաջին խաղողի այգիները տնկվել են կելտական ​​ցեղերի կողմից: Պարզվում է, որ այդ տարածաշրջանում գինի սկսել են պատրաստել ավելի քան երկու հազար տարի առաջ, և բնականաբար դա նշանակում է, որ տեղի կլիման լավն է խաղողի վազի համար։ Ժամանակին կելտերը վտարվել են հռոմեացիների կողմից, և նրանք ևս շարունակել են խաղողի այգիներ տնկել և պատրաստել այդ ըմպելիքը: Մեր թվարկության 3-րդ դարից սկսած հռոմեացիներին և միևնույն ժամանակ մնացած կելտերին սկսել են  տեղահանել գերմանական ցեղերը։ Սկզբում հյուսիսի այդ բնակիչները գինեգործության հետ կապված խնդիրներ ունեին։ Նրանք տարածաշրջանում նորից սկսել են գինի պատրաստել միայն 8-րդ դարի վերջին։ Հետագա դարերի ընթացքում Ռեյնի գինու ժողովրդականությունը կայուն աճել է:
Ռեյնվայնի պատմության մեջ, թերևս, ամենակարևոր իրադարձությունը տեղի է ունեցել 1775 թվականին, երբ բորբոսասունկ է սկսել տարածվել Յոհաննեսբերգ լեռան լանջերին գտնվող խաղողի այգիներում։ Սակայն առանց վանքի վանահայրի թույլտվության, որի հողատարածքներում էին գտնվում խաղողի այգիները, ոչ ոք չէր համարձակվում խաղողը հավաքել։ Վանահայրի բանագնացը ուշացումով է տեղ հասնում, և խաղողը արդեն սկսել էր փտել։ Այնուամենայնիվ որոշվում է խաղողը հավաքել, որ գոնե մի քիչ գինի պատրաստեն։ Արդյունքը եղել է մի յուրահատուկ խմիչքի հայտնագործությունը, այսպես կոչված, «ուշ բերքահավաքի» գինու հայտնվելը, որը դարձել է Ռեյնի հովտի բոլոր գինիների մարգարիտը: Հետո, արդեն 19-րդ դարում այդ տարածաշրջանում ստեղծել են նաև «սառցե գինի»- ներ արտադրել:
Գերմանիայում կա 13 գինեգործական շրջան։ Դրանցից յոթը գտնվում են Ռեյնի հովտում։ Այդտեղի «հիմնական խաղողը» Ռիսլինգն է: Էլբինգը, Սիլվաները և Մյուլլերը օգտագործվում են ավելի քիչ: Շատ դեպքերում Ռեյնի հովտում արտադրվում են չոր կամ կիսաչոր գինիներ, որոնք ունեն բաց ծղոտի գույն և թեթևակի թթու համ: Ի դեպ, Ռեյնի գինիները թեթև են դարձել միայն 20-րդ դարում, մինչդեռ 19-րդ դարը գինու սիրահարները նախընտրում էին ավելի շատ հնեցված  և բարձր սպիրտայնությամբ գինիներ, որոնք ունեին մուգ սաթի երանգ։
Հետաքրքիր է այն, որ հենց բուն Գերմանիայում Ռեյնվայն գինիներն առանձնապես հայտնի չեն: Փաստացի, արտադրված գինու 99%-ն արտահանվում է։ Ռեյնի գինիների հիմնական սպառողների թվում են Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular