ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Արմենչիկը վաստակավոր արտիստ, իսկ Տիգրան Ժամկոչյանը՝ ոչ․ Վահագն Ալեքսանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես երաժշտական ռասիզմի դավանողներից չեմ, լսում եմ ամենատարբեր երաժշտություն՝ այդ թվում նաև ռաբիս։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա նշեց, որ իր կողմից հարգված և շատ սիրված երգիչ է Արմենչիկը։

«Այս տրամաբանությամբ ինձ ո՞վ կարող է բացատել՝ ինչո՞ւ է Արմենչիկը վաստակավոր արտիստ, իսկ Տիգրան Ժամկոչյանը՝ ոչ, ես դա չեմ կարողանում հասկանալ։ Նույն ժանրի երգիչներ են։ Պետությունը չէ, որ պետք է որոշի, թե որ արտիստն է վաստակավոր, որը՝ ժողովրդական»,- նշեց նա և ընդգծեց, որ աբսուրդ է, երբ ՀՀ նախագահի հրամանով է այս կամ այն արտիստը ճանաչվել ժողովրդական։

«Ով է որոշել, որ երգիչը պետք է լինի էլիտա, իսկ ատաղձագործը՝ ոչ, ինչո՞ւմ է տարբերությունը և հարց է, թե այդ տարբերությունը հօգուտ ում կլինի»,- նկատեց իշխանական պատգամավորը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծը, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular