ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսլանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով տներ են այրվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում ներկայիս հրաբխի ժայթքումը ամենալուրջն է 1973 թվականի հունվարից ի վեր: Այդ մասին հայտնել է Իսլանդիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Վիդիր Ռեյնիսոնը, գրում է ՏԱՍՍ-ը։

Գրինդավիկ քաղաքում տաք ջուր և էլեկտրականություն չկա։ Առնվազն երեք բնակելի շենք ծածկված է լավայով, որի հոսքը մոտեցել է ևս մի քանի բնակելի շենքերի։

Հրաբխի ժայթքումը սկսվել է հունվարի 14-ի առավոտյան։ Տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Գրինդավիկի բնակիչները տարհանվել են։


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular