ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղից Սարգիս Մելքումյանը՝ Եվրոպայի չեմպիոն

ՍՊՈՐՏ

Ծննդով դավիթբեկցի, Եվրոպայի չեմպիոն Սարգիս Մելքումյանը նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBF վարկածով եվրոպական գոտու մրցաշարի տիտղոսը 66 կգ քաշային կարգում։ Հունվարի 14-ին Ռուսաստանի դաշնության՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած MMA (խառը մարտարվեստ) մենամարտում Սարգիս Մելքումյանը հաղթել է ազգությամբ չեչեն Ռոման Զայնուլինին՝ դառնալով WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն: «Հաղթանակս նվիրում եմ Հայաստանի զինվորներին, էն հերոս տղերքի, ովքեր հիմա սահմաններն են պահում, Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին: Շնորհակալ եմ, որ հավատացել և քաջալերել եք ինձ, Աստված բոլորիս օգնական…», – ասել է Սարգիսը:

Ռոզա ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular