ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք բանակը զարգացնում ենք, և հարկ եղած դեպքում պաշտպանվելու ենք․ Սիմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լավ ծանոթ չեմ՝ ինչ է ասել ընդդիմությունը, բայց երկու կողմերը հավասարապես պետք է նույն քայլերն անեն, այսինքն՝ եթե հայկական կողմը չպետք է խրախուսի Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի տանող որևէ գործողություն, այնպես էլ՝ Ադրբեջանը։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «խաղաղության պայմանագրի» կետերին ծանոթացած ընդդիմադիրների անհանգստություններին։

ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ միգուցե ընդդիմությունը կարդացել ու չի հասկացել պայմանագրի տեքստը։

«Չկա մի կետ, որտեղ նախատեսված է մի կողմի որևէ գործողություն։ Ադրբեջանն ու Հայաստանը բոլոր քայլերը միաժամանակ են անում։ «Զանգեզուրի միջանցքի» մասին ևս ոչ մի խոսք չկա։ Մենք ասել ենք՝ պատրաստ ենք բացել բոլոր ճանապարհները Ադրբեջանի համար, բայց այլ բան չկա»,- նշեց նա։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ մենք, որպես բանակցող կողմ, ազնիվ ենք։ «Մենք երկուստեք ունենք  վստահության խնդիր»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ մինչ Հայաստանը խոսում է խաղաղությունից, պարզ է, որ Ալիևը պատրաստվում է պատերազմի, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ կա՞ ինչ-որ ազդակ, որ ՀՀ-ն մտածում է՝ պետք է բոլոր պարագաներում միայն խաղաղություն լինի։

«Մենք բանակ ունենք, մենք բանակը զարգացնում ենք, և հարկ եղած դեպքում պաշտպանվելու ենք։ Բայց չենք պատրաստվում որևէ երկրի վրա հարձակվել, քանի որ տարածքային որևէ պահանջ որևէ երկրից չունենք»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular