Ապօրինի պահվող որսորդական հրացան են հայտնաբերել․ մանրամասներ
ԻՐԱՎՈՒՆՔՀունվարի 10-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հերթական ստուգման նպատակով այցելել են Վերին Կարմիրաղբյուր գյուղում բնակվող որսորդմիության անդամի տուն։ Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Իրավապահները ստուգման ընթացքում երկաթյա պահարանում հայտնաբերել են նաև ապօրինի պահվող մեկփողանի որսորդական հրացան։ 44-ամյա տղամարդու հայտնածով՝ հրացանն ամիսներ առաջ ձեռք էր բերել ազգականից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։