ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թմրամիջոցների պայքարի շրջանակում դպրոցներում և հարակից տարածքներում տեսախցիկներ կտեղադրվեն, աշակերտները կթեստավորվեն․ Վահե Ղազարյան

ԻՐԱՎՈՒՆՔ

13 կգ թմրանյութ ենք հայտնաբերել՝ 5 կգ կրիստալ, հերոին, ափիոն ու հաշիշ։

Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ խոսելով թմրամիջոցների մասին պայքարից։

Նախարարը հայտնեց, որ թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարութուն են մշակում, որում ընդգրկված կլինեն նաև դպրոցները և բուհական համակարգը։

«Նախատեսում ենք այս տարի վերազինել մեր տեսալուսանկահարահանող էլեկտրոնային համակարգ ՊՈԱԿ-ը։ Նախատեսել ենք դպրոցներում և մերձակա տարածքներում տեղադրել տեսախցիկներ, որը խթան կհանդիսանա թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում։ Անհրաժեշտության դեպքում կթեստավորենք նաև աշակերտներին»,- մանրամասնեց նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular