ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաղեստինը միջազգային դատարաններում Իսրայելի դատապարտում կպահանջի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաղեստինը միջազգային դատարաններում Իսրայելից պահանջելու է ամբողջությամբ փոխհատուցել այն ամենի համար, ինչ ավերել է Գազայի հատվածում։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեն։

«Անհրաժեշտ է Արդարադատության միջազգային դատարանի հրատապ որոշումը՝ դադարեցնելու Գազայի հատվածի դեմ 101 օր շարունակվող ագրեսիան, որը դժոխային դժբախտությունների է ենթարկվում, ինչպես էթնիկ զտումները, ցեղասպանությունը, սովը, դաժան վերաբերմունքը, խոշտանգումները և ամենօրյա սպանությունները», - ասել է նա, գրում է ТАСС-ը՝ հղում անելով WAFA լրատվական գործակալությանը։

Պաղեստինի վարչապետը նաև նշել է, որ Պաղեստինը կպահանջի, որ Իսրայելը միջազգային ատյաններում վճարի Գազայի հատվածում իր ավերած ամեն ինչի ամբողջ արժեքը և ստանձնի ողջ պատասխանատվությունն այն մարդկանց կյանքի համար, որոնց դեմ հանցագործություններ է կատարել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular