ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըստ ՖԻՖԱ-ի՝ Մեսսին ճանաչվել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ

ՍՊՈՐՏ

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոնդոնում։

Մրցանակին հավակնում էին նաև նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը, ով հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթիում», և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։

Հարցման արդյունքների համաձայն՝ Մեսսին և Հոլանդը հավաքել են 48-ական միավոր, սակայն արգենտինացին հաղթել է անվանակարգում՝ ազգային հավաքականի ավագների քվեարկության արդյունքում ավելի շատ ձայների շնորհիվ։ Մեսսին չի ներկայացել մրցանակաբաշխությանը և չի միացել տեսահոլովակով։ Խաղացողները մրցանակը ստացել են 2022 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը խաղաժամանակի համար։

2022 թվականի դեկտեմբերին Մեսսին Քաթարում դարձել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կազմում։ Հարձակվողը յոթ խաղում խփել է յոթ գոլ և ճանաչվել մրցաշարի լավագույն խաղացող։

Նախորդ մրցաշրջանը հարձակվողն անցկացրել է ՊՍԺ-ում, որտեղ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և մրցաշարի լավագույն օգնական (16 փոխանցում): 2023 թվականի ամռանը Մեսսին տեղափոխվեց «Ինտեր Մայամի», ամերիկյան ակումբի հետ նա նվաճեց Լիգայի գավաթը, որին մասնակցում էին ֆուտբոլի գլխավոր լիգայի (MLS) և Մեքսիկայի առաջնության թիմերը։

Արգենտինացու համար այս գավաթը դարձավ 44-րդը կարիերայում, ինչը թույլ տվեց գլխավորել պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստների ցուցակը։ Հոկտեմբերին Մեսսին ռեկորդային ութերորդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»՝ France Football ամսագրի վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular