ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալինի համայնքապետարանը համայնքապետի ընտանիքին պատկանող բենզալցակայանից է գնումներ կատարում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  «Կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չի՞, սա է կոռուպցիան»,- հավանաբար, ժամանակին կասեր Նիկոլ Փաշինյանը, եթե իմանար, որ Թալինի համայնքապետարանը համայնքի ղեկավար, ՔՊ-ական Տավրոս Սափեյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանից է գնումներ կատարում։ Անթաքույց առերեւույթ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գնումը կատարվել է հունվարի 10-ին․ Թալինի համայնքապետարանը «Սափեյան եղբայրներ» ընկերությունից գնել է 1 մլն դրամի հեղուկ գազ։ Նշենք, որ այս ընկերության սեփականատերերը Տավրոս Սափեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Էդիկ եւ Ժորա Սափեյանները։ 

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular