ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, թեպետ գործող իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե Փաշինյանի դիրքերը բավականին ամուր են, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերը վարկաբեկված և մարգինալացված, գործող իշխանությունները հրաշալի հասկանում են, որ դա այնքան էլ այդպես չէ։ Իհարկե, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը բավական թուլացել է՝ չկարողանալով արդարացնել իրենց ընտրողների և հանրության սպասումները, սակայն միաժամանակ նվազել է նաև գործող իշխանությունների վարկանիշը։ Դա, իհարկե, խնդիր է հենց փաշինյանական վարչախմբի համար, նրանք իրենք էլ հասկանում են, որ դա լրջագույն վտանգներ է պարունակում իրենց իսկ իշխանության համար և ցանկացած պահի կարող է առերևույթ հանդարտ իրավիճակը պայթել և ֆորս մաժորի հանգեցնել։

Հայաստանում հասարակության 80 և ավելի տոկոսը վաղուց ընդդիմադիր է, միակ խնդիրն այդ մարդկանց համախմբելն է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, ընդ որում այդ գաղափարը բացառապես միայն իշխանությանը հեռացնելու գաղափարը չի կարող լինել, ինչն արդեն պարզ է դարձել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Հանրությունն ընդդիմությունից իշխանափոխության ռեալ ծրագրից բացի նաև երկրի վերափոխման և վերականգնման իրատեսական հայեցակարգ է պահանջում և, որ քաղաքական ուժն էլ կարողանա ներկայացնել այդ հայեցակարգը, հենց նա էլ կդառնա ընդդիմության առաջնորդողը և Փաշինյանին իշխանությունից զրկողը։

Աննա Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular