ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ և ինչպե՞ս են խմում Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Vestikavkaza.ru-ն գրում է, որ Սուրբ Ծնունդը Հայաստանում նշվում է հունվարի 6-ին։ Ընտանեկան Սուրբ Ծննդյան ընթրիքը ներառում է բրինձ չորացրած մրգերով, կանաչիով, ձկով, կարմիր գինիով... Յուրաքանչյուր ուտեստ ունի իր նշանակությունը: Սովորաբար Սուրբ Ծննդյան տոնը զուրկ է կրոնական սիմվոլիզմից, բայց ունի նաև իր առանձնահատկությունները: Այս հոդվածում մենք ձեզ կպատմենք, թե առանց ինչի չի կարող անել տիպիկ հայկական խնջույքը։

Որքա՞ն է ընդունված խմել հայկական սեղանին:

Խնջույքների հայկական մշակույթը ներառում է խմիչքների հարուստ տեսականի։ Պարտադիր չէ խմել այն ամենը, ինչ մատուցվում է, բայց խնջույքի կազմակերպիչը բոլոր խմիչքները, որոնք կան տանը, անպայման կտեղավորի սեղանի կենտրոնում։

Ամանորյա սեղանին առանձնահատուկ դեր է խաղում օգտագործվող ըմպելիքների գույնը, որը հագեցնում է այն մի շարք երանգներով։ Ձեզ կառաջարկեն ընտրել ավանդական և համեմատաբար վերջերս հայկական սեղանի առարկա դարձած մի բան (կոնյակ, լիկյոր, տեկիլա, սակե): Տանտերը ձեզ կհավաստիացնի, որ իր պատրաստած տնական գինին անպայման կնպաստի օրգանիզմի առողջությանը։

Ի՞նչ փորձել տոնական սեղանի շուրջ:

Խմիչքի ընտրությունը կախված է ճաշատեսակներից։ Սեղանին միշտ ներկա կլինեն կողմնակի ուտեստներ և հիմնական մսային ուտեստը, գաստրոնոմիական բազմազանության հիմքը կլինեն բազմաթիվ հեշտությամբ մարսվող բանջարեղենային աղցանները, բրինձը, պանիրը, կանաչին և կաթնաշոռը: Օրգանիզմի համար ավելի հեշտ է հաղթահարել թունավորումը, եթե ստամոքսը ծանրաբեռնված չէ։ Սեղանի տեսողական հարստությունը կարևոր է, բայց չի ենթադրում որկրամոլություն: Մինչդեռ Հայաստանում ընդունված չէ խորամանկել դիտավորյալ փոքր սեղաններ տեղադրելով, որոնց վրա ճաշատեսակներ են մատուցում իրար մոտ դրված և դրանով իսկ ստեղծում հարուստ տոնակատարության պատրանք։

Ինչի՞ մասին կարող են մարդիկ լռել սեղանի շուրջ։

Առաջարկվող ըմպելիքների ինքնատիպության հետ կապված մեկ փոքրիկ հնարք կա: Քանի որ տնային գինեգործությունը երկրում լայն տարածում ունի, իսկ գործարանային ավանդական հայկական կոնյակը վաղուց դարձել է բրենդ, որը հաճախ արտահանվում է և բուն հանրապետությունում էլ էժան չէ, խելամիտ հայերը դեն չեն նետում թանկարժեք սպիրտի շշերը լցնելով դրանք տնական խմիչքով։ Իհարկե, նրանք ձեզ չեն հյուրասիրի բարմատուխայով, բայց խմիչքը հեռու կլինի օրիգինալից: Բացի այդ, տոնակատարության կազմակրպիչն ուրախ է լինում սեղանին դնել իր տանը պատրաստած բարձրորակ թթի օղին ոչ թե անդեմ պլաստիկ շշի, այլ ֆիրմային ապակե տարայի մեջ։

Ի՞նչ պետք է իմանաք հայկական տոնակատարության մասին:

Հայաստանում յուրաքանչյուրն ազատ է ընտրելու այն խմիչքը, որով ցանկանում է հյուրասիրվել։ Չկան խիստ հրահանգներ, թե ինչ խմիչքով սկսել և ինչով ավարտել տոնը։ Այնուամենայնիվ, վիրավորական է համարվում, եթե հյուրը կամ մի քանի հյուրեր շարունակում են խմել այն բանից հետո, երբ տանտերն արդեն դադարեցրել է դա անել: Բացառություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե տանտերը դեմ չէ, որ շարունակեն խմել առանց իր մասնակցության։ Ընդ որում սեղանի շուրջ սեռի կամ տարիքի վրա հիմնված բաժանում չկա:

Ի՞նչ չի կարելի անել հայկական սեղանի շուրջ:

Խնջույքը կարող է լինել աղմկոտ, ուղեկցվել երաժշտությամբ, բայց դրա շարունակությունը կարող է հարցականի տակ լինել մի քանի դեպքերում.

-ծխելը, քանի որ սեղանին կարող են ներկա լինել երեխաներ և չծխող մեծահասակներ:

-սեղանի շուրջ քնելը, քանի որ հյուրը դրանով ցույց է տալիս վատ վարքագիծ և ալկոհոլի մեջ իրեն սահմանափակելու անկարողություն:

-շեղված վարքագիծը տոնի մյուս մասնակիցների նկատմամբ:

Ի՞նչ են խմում Հայաստանի տարբեր մարզերում:

Ալկոհոլի նախասիրությունները տարբեր են կախված տարածաշրջանից: Հյուսիսում և արևելքում գերակշռում են կոնյակը և տնական գինիները, որոնց թնդությունը չի գերազանցում 14 %-ը։ Այդ խմիչքները հաճախ կարելի է տեսնել ճամփեզրի տոնավաճառներում:

Հայաստանի հարավը՝ Սյունիքի մարզը, հայտնի է չափազանց թունդ տնական կոնյակների և թթի օղու արտադրությամբ (մինչև 86 աստիճան), քանի որ այնտեղ թթի ծառեր են աճում բառացիորեն անգամ ճանապարհների երկայնքով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular