ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրաքը հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Թեհրանում իր դեսպան Նասիր Աբդուլ Մոհսենին՝ անցած գիշեր երկրի տարածքում գտնվող թիրախների վրա Իրանի հրթիռային հարձակումներից հետո խորհրդակցությունների համար։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։

Հարձակումն իրականացվել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի վրա։ Իշխանությունները հայտնել են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներ է արձակել քաղաքի թիրախների ուղղությամբ: Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության վարչապետ Մասրուր Բարզանին կոչ է արել միջազգային հանրությանը վերջ դնել տարածաշրջանի վրա Իրանի հարձակումներին։

Այս գիշեր մի քանի պայթյուն է որոտացել իրաքյան Էրբիլում: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրանց պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ԻՀՊԿ-ն հայտնել է, որ հարվածները ոչնչացրել են հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաները։

«Ի պատասխան Իրանի թշնամիների վերջին ահաբեկչությունների` Մերձավոր Արևելքի տարածաշրջանի որոշ հատվածներում հակաիրանական ահաբեկչական խմբավորումների հետախուզական շտաբները և թշնամու շտաբները խոցվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բալիստիկ հրթիռներով», - նշված է կորպուսի հայտարարության մեջ:

Ինչպես նշում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, մի շարք բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրաքյան Քրդստանում գտնվող իսրայելական արտաքին հետախուզական ծառայության Մոսադի գլխավոր շտաբներից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում այն ոչնչացվել է։

 
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին արաբական տարբեր երկրներում շիաների դիմադրության ճակատին կոչ էր արել հարվածել թշնամուն, որտեղ էլ որ նա լինի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular