ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական պետականությանը կարող է անուղղելի հարված հասցվել. Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան ձախողել է իր հակահարձակումը, և եթե երկրի ներկայիս իշխանությունների քաղաքականությունը շարունակվի, ուկրաինական պետականությանը կարող է անուղղելի հարված հասցվել։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մունիցիպալիտետների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է РБК-ն։

Ընդ որում, Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարեց, որ ոչ ոք երբևէ չի հարձակվել «Ուկրաինայի անկախության» վրա։ Նրա կարծիքով՝ «Ուկրաինայի բնակիչների ուղեղը կոմպոստացրել են»։

Ըստ ՌԴ նախագահի՝ Կիևում քննարկվող Զելենսկու «խաղաղության բանաձևը» (նախատեսում է Ուկրաինայի վերադարձը 1991 թվականի սահմաններին և Ռուսաստանի կողմից փոխհատուցման վճարումը), որը քննարկվում է Կիևում, փաստացի արգելում է Ռուսաստանի հետ շփումները։

 

Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է Կիևից բանակցող, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի հայտարարությունը, թե Կիևը հրաժարվել է իրականացնել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ զրույցից հետո։

«Հիմարներ, չէ՞։ Ինքը (Արախամիան) հրապարակավ ասում է, որ եթե նրանք գնային դրան, ուրեմն ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ»,- ասաց նա։

Նա նաև մեկնաբանել է ռուսական սահմանամերձ շրջանների վերջին գնդակոծությունները՝ դրանք անվանելով «բարբարոսական»։

ՌԴ նախագահի խոսքով՝ դրանք որևէ ռազմական նշանակություն չունեն։

Պուտինի խոսքով՝ հարձակումներն իրականացվում են Ուկրաինայի բնակիչներին և օտարերկրյա հովանավորներին ցույց տալու համար, որ Կիևն ի վիճակի է արձագանքել ռուսական գործողություններին։

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական զորքերը նպատակաուղղված հարվածներ են հասցնում ռազմաարդյունաբերական համալիրի ռազմական ենթակառուցվածքներին և ձեռնարկություններին՝ «իրականացնելով ապառազմականացման խնդիրը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular