ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն օգնության կարիք ունի. Շառլ Ազնավուրը՝«Երեկոյան Ուրգանտ»-ի հյուր. (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Մոսկվայում կայանալիք մենահամերգի նախաշեմին հյուրընկալվել է ռուսական «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հումորային հեռուստաշոուին: Իննսուներկուամյա շանսոնյեն խոսել է արվեստի, բազմանդամ ընտանիքի ու Հայաստանի մասին: «Հայաստանն օգնության կարիք ունի:

Դա մի փոքր երկիր է՝ շրջապատված թշնամական ու բարեկամական պետություններով: Ես կուզենայի, որ այն շրջապատված լիներ միայն բարեկամներով: Բայց անհրաժեշտ է, որպեսզի նրանք մեր պես մենթալիտետ ունենան, սա մենթալիտետի հարց է:

Այստեղ հողի ու նավթի հարց չկա, դա ինձ չի հետաքրքրում, ես ուզում եմ, որ մարդը մարդ մնա»,-ասել է Ազնավուրը: Շոուի հաղորդավար Իվան Ուրգանտը մանրամասնել է, որ Ազնավուրի մոսկովյան համերգից ստացվելիք հասույթի մի մասն ուղղվելու է շանսոնյեի բարեգործական հիմնադրամին, որն օգնում է կարիքավորներին ու փախստականներին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular