ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը Լոս Անջելեսում կներկայացնեն ցեղասպանական գործողությունները Արցախում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է որ նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ հունվարի 27-ին Լոս Անջելեսում կմասնակցեն Իրավաբանների հայկական ասոցացիայի 35-րդ հոբելյանական տարեկան ժողովին:

«Ինձ համար մեծ պատիվ է որպես հիմնական բանախոս հանդես գալ, որտեղ կխոսեմ Արցախի ժողովրդի ցեղասպանության, մեր ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության, արդարության պաշտպանության և Արցախ անվտանգ ու արժանապատիվ վերադարձին նպաստելու ներկա իրավիճակի և հետագա ուղիների մասին:

Հունվարի 28-ին տեղի կունենա նաև հանրային հանդիպում Լոս Անջելեսի հայ համայնքի հետ, որի մասին կհայտարարվի առաջիկայում»,- գրել է Բեգլարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular