ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիսում շինության պատի փլուզում է եղել․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 17-ին, ժամը 05:47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արցախյան խճուղում տեղի է ունեցել շինության արտաքին պատի փլուզում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել են մեկհարկանի շինության (1400 քմ) արտաքին պատը՝ (մոտ 18 քմ), տանիքը՝ մասամբ (մոտ 70 քմ), երկաթբետոնե կառուցատարրերը (մոտ 35 քմ), և վնասվել է ներսում գտնվող տեխնիկա: 

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular