ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում գրանցվել է ծնելիության ռեկորդային անկում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Չինաստանի բնակչության թվի կրճատումն արագացել է, երկրորդ տարին անընդմեջ արձանագրվել է ծնելիության ռեկորդային ցածր ցուցանիշ: 2023 թվականին Չինաստանում մարդկանց ընդհանուր թիվը նվազել է 2,75 միլիոնով կամ 0,2 տոկոսով՝ հասնելով 1,409 միլիարդի, հայտնել է Վիճակագրության ազգային բյուրոն:

Անկումը գերազանցել է 2022-ին գրանցված ռեկորդը` մոտ 850,000-ի սահմանում, գրում է The Guardian-ը:

2023 թվականին մահացությունների ընդհանուր թիվը աճել է 6,6%-ով՝ հասնելով 11,1 միլիոնի, ընդ որում մահացության ցուցանիշը հասել է ամենաբարձր մակարդակին՝ սկսած 1974 թվականից։ Միաժամանակ, նոր ծնունդները նվազել են 5,7%-ով՝ հասնելով 9,02 մլն-ի։

Այժմ Չինաստանում ծնելիության մակարդակը երբևէ գրանցված ամենացածրն է՝ 1000 մարդու հաշվով 6,39 ծնունդ՝ 2022 թվականին 6,77 ծնունդի համեմատությամբ:

Չինաստանը տարիներ շարունակ պայքարում է միտումների դեմ, որոնք հանգեցրել են բնակչության ծերացմանը, ինչը պայմանավորված է բնակչության քանակի վերահսկման նախկին քաղաքականությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular