Թուրքիայի պատվիրակությունն այս շաբաթ կայցելի Ռուսաստան՝ քննարկելու գազային հանգույցը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԹուրքիայի պատվիրակությունն այս շաբաթ կժամանի Ռուսաստան՝ քննարկելու գազային հանգույցի նախագծի մանրամասները: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով էներգետիկայի նախարարության աղբյուրին։
«Այս տեսչական այցի արդյունքներով ակնկալվում է, որ կպատրաստվի ծրագրի իրականացման գործողությունների օրացույց և կարագացվի աշխատանքը»,- լրագրողներին ասել է աղբյուրը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի հոկտեմբերին Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ նման հանգույցը կարող է հարթակ դառնալ այլ երկրներ, մասնավորապես՝ Եվրոպա գազի մատակարարման համար։
2023 թվականի նոյեմբերին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան շուտով կարող են համաձայնության գալ հանգույցի ճանապարհային քարտեզի շուրջ։