ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍ նախարարության ջանքերով տարածած տեղեկությունը սուտ է․ «Գոյ» թատրոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ի պատասխան ԿԳՄՍ նախարարության ջանքերով տարածած տեղեկությանը, թե ԳՈՅ ԹԱՏՐՈՆՆ արդեն միացել է Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական  թատրոնին՝ ՍՈՒՏ Է»,- հայտնում են «Գոյ» թատրոնից։

Որպես ապացույց ներկայացրել են էլեկտրոնային ռեգիստրի տվյալները։

Հիշեցնենք՝ երեկ ԿԳՄՍ նախարարությունից  Panorama.am-ին հայտնել էին, որ համաձայն կառավարության որոշման՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի վերամիավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է:  

Մինչդեռ  «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Սակայն վարչական դատարանից գործը քաղաքացիական դատարան էր տեղափոխվել։ Քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանն էլ որոշել է, որ դա քաղաքացիական գործ չէ, վարչական դատարանի գործն է, դիմել է վճռաբեկ դատարանի նախագահին, որպեսզի գործը հետ ուղարկվի վարչական դատարան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular