ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցները Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացրել են Vampire ՀԿՌՀ-ի 4 արկ և որսացել ուկրաինական երկու անօդաչու։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Այսօր առավոտյան կանխվել է «Վամպիր» RM-70 համազարկային կրակ ռեակտիվ համակարգերի և ինքնաթիռատիպ ԱԹՍ-ի կիրառմամբ ՌԴ տարածքի օբյեկտների նկատմամբ ահաբեկչություն իրականացնելու կիևյան ռեժիմի հերթական փորձը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ուկրաինական զորքերը տարատեսակ եղանակներով, այդ թվում ԱԹՍ-ներով կանոնավոր կերպով գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ի պատասխան Արևմուտքի երկրները Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներ են կիրառել։