ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին հայացքից անարդար թվացող այդ խնդիրն ունի նաև նոր հնարավորություններ. Պապիկյանը՝ գումարի դիմաց բանակից ազատվելու օրենքի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ նախնական դիրքորոշումը, ցավով պետք է նշեմ, որ բացասական է. ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին անդրադառնալով ԱԺ-ի կողմից ընդունված նախագծին, ըստ որի, բանակից խուսափած 27-37 տարեկան տղամարդիկ այսուհետ գումարի դիմաց կարող են ազատվել քրեական հետապնդումից՝ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։  

«Առաջին հայացքից անարդար թվացող այդ խնդիրն ունի մեծ պոտենցիալ նաև նոր հնարավորություններ ստեղծելու զարտուղի ճանապարհներով խուսափած քաղաքացիներին ՀՀ առաջ պարտքը կատարելու պարտավորությունը կատարել, ինչն ինձ համար անկհայտ տեսանելի է»,-ասաց նա։

Պապիկյանը հիշեցրեց, որ այսօր բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ իրենց զավակներին X տարիքում դարձնում են այլ երկրի քաղաքացի, որի արդյունքում ազատվում են մեր երկրի առաջ իրենց պարտավորություններից, սակայն օգտվում են բոլոր արտոնություններից։ «Ըստ այդմ՝ գտնում եմ, որ խնդիրն ունի նաև բացասական պոտենցիալ»,-ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular