ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3,7 մլն դրամ՝ Ավինյանի աշխատասենյակի հատակի վերանորոգման համար. factor.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատասենյակի վերանորոգելու համար ծախսվել է 3 մլն 754 հազար 920 դրամ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են կառույցի լրատվության վարչությունից։

Գնումն իրականացվել է առանց մրցույթի։ Այս գումարի շրջանակներում ձեռք է բերվել լամինատե հատակ և դրա տեղադրման աշխատանքների ծառայություն։ Լամինատե հատակի 1 քմ-ն քաղաքապետարանը գնել է 15 հազար 540 դրամով, ընդհանուր ձեռք է բերվել 156 քմ՝ 2,4 մլն դրամ արժեքով։ Տեղադրումն էլ արժեցել է 1,3 մլն դրամ։ Լամինատե հատակը մատակարարել և տեղադրել է «Տոփ-տեխ» ՍՊԸ-ն, որը շուկայում հայտնի է «Թոփ Ֆլոր» անունով։

Այս ընկերությունից Factor.am-ին հայտնեցին, որ այդ գնի շրջանակներում միայն եվրոպական արտադրության լամինատե հատակներ են վաճառում։ Իսկ թե ինչու շուրջ 9 հազար դոլարանոց վերանորոգումը Երևանի քաղաքապետարանը չի իրականացրել բաց մրցույթով, Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը փոխանցեց, որ աշխատանքներով զբաղվել է քաղաքապետարանի շենքերի շահագործումն իրականացնող «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ն, որն իրավունք ուներ մեկ այլ ՍՊԸ-ից առանց մրցույթի ծառայություններ ձեռք բերել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular