ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենիքը 29.800 քկմ է, թե՞ 2016-ին ձեր գրած Տիգրանի կառուցած քաղաքն էլ է հայրենիք. Մանուկյանը՝ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ին, պատերազմ սկսվելուց 2-3 ժամ հետո Նիկոլ Փաշինյանը բաւոգործը թողած Facebook-ի ի իր էջում հրապարակում է իր բանաստեղծությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը եւ ընթերցեց այն.

«Տիգրանի քաղաքի լանջերին,

Հորիզոն է ծփում անսահման,

 

Դարեր անց մենք այստեղ ենք նորից,

Մենք կանգնած ենք հեռվին հանդիման»:

Ապա շարունակեց, «Դեռ ավելին, հրապարակում է զինտեխնիկայի տեղաշարժի վիդեո, երբ ՊՆ-ն թախանձագին խնդրում էին քաղաքացիներին ռազմական գաղտնիք չհրապարակել: Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին. Ստոեփանակերտում, որ այս բանաստեղծությունը կարդում էիք, պատկերացնո՞ւմ էինք, որ դա ձեր հայրենիքն է, թե՞ մտածում էինք, որ գալու է մի օր, որ հայրենիք ու պետություն գաղափարները հակադրելու եք իրար»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ձեր նշած երկտողը իր արդիականությունը չի կորցրել: Ամենեւին էլ հայրենիքը պետությանը չի հակադրվում: Երբ հայրենիքը փորձում ենք հակադրել պետությանը, ոչ հայրենիք ենք ունենում, ոչ էլ պետություն: Իսկ հայրենիք ունենում ենք այն ժամանակ, երբ հասկանում ենք, որ հայրենիքը պետությունն է: Դուք կարող եք ասել՝ նոր հասկացա՞ք: Այո, «Հայաստանն իմ պջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»: Բազմաթիվ դրվագներով ճշգրիտ արտահայտվում են մեր հոգեբանության, մտածողության, պատմության, ապագայի մասին մեր պատկերացումներում առկա հակասություններն ու հակադրությունները: ՀՀ կառավարության պարտքն է դրանց հետ առերեսվել, դրանք կառավարել, ինչը կառավարությունը իրեն տված մանդատով անում է»:

Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Օջախն ատամներով պաշտպանում են, որ օջախից մի սանտիմետր չկորի, ընտանիքի անդամների վրա էլ ոստիկանական դուբինկաներ չեն բարձրացնում: Եթե դպրոցում Հովհաննես Շիրազի «Որն է բաբո, մեր հայրենիքը» լավ սովորացրած լինեին, հայրենիքն ու պետըությունը չէիք հակադրի, Արագածն ու Արարատը չէիք հակադրի, եւ խուսանավելով չէիք փորձի ասել՝ հայրենիքը հիմա 29 800 քկմ-ն է, թե՞ 2016-ին Նիկոլ Փաշինյանի գրած «Տիգրանի կառուցած քաղաքն» էլ է հայրենիք»:

Փաշինյանն ասաց. «Ես մի երկրի վարչապետ եմ, որի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է: Ոչ դուք, ոչ որեւէ մեկը չի կարող դա հերքել: Որեւէ մեկը կարող է ավելի մեծ զգացումներ ունենալ, օրինակ, Ջոմոլունգմայի նկատմամբ, բայց ՀՀ կառավարության իրավազորությունը տարածվում է Արագածի վրա»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular