Ֆրանսիայի սենատն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչի վերաբերյալ բանաձևը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՖրանսիայի սենատը 336 կողմ և 1 դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչի վերաբերյալ բանաձևը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի սենատն այսօր քննարկում էր 2023 թվականի դեկտեմբերի 1-ին առաջարկված միջկուսակցական բանաձևը՝ ուղղված «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»:
Բանաձևը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, նաև պահանջում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի համար իրավունքի երաշխիք։