ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հ1-ում ծաղկաման շպրտելու համար նկատողություն են տվել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 19-ին «Հրապարակն» անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերությունում տիրող բարքերին։ Գրել էինք նաեւ մի դեպքի մասին, երբ Հանրայինի լուրերի տնօրեն Լուսինե Բարսեղյանը լրագրողներից մեկի վրա այնպես էր բարկացել, որ նրա ուղղությամբ ծաղկաման էր շպրտել, եւ վերջինս խուսանավել էր հարվածից ու սենյակից դուրս թռել։

Մենք դիմել էինք Հ1` փորձելով ճշտել, թե ինչ գնահատականի է արժանացել Բարսեղյանի այս արարքը։ Հ1-ից լղոզված պատասխան են տվել. «Հանրային հեռուստաընկերությունը մշտապես ուսումնասիրում է մամուլի հրապարակումները հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ եւ անհրաժեշտության դեպքում պատշաճ կերպով արձագանքում է տվյալ հրապարակումներին»։

Սակայն մենք տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո Հանրայինի տնօրինությունը` Հովհաննես Մովսիսյանը, Լուսինե Բարսեղյանին նկատողություն է հայտարարել ծաղկամանի պատմության համար։ Հ1-ի աշխատակազմից հաստատեցին մեր լուրը` խնդրելով իրենց հղում չտալ: Բարսեղյանը Հ1-ում ահուսարսափի մթնոլորտ է ձեւավորել եւ պարբերաբար խոստանում է իրեն չենթարկվողներին «բոմժ սարքել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular