ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևից վախեցած Փաշինյանը հոխորտում էր ընդդիմության հասցեին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում երեկ Կառավարության հետ հարց ու պատասխանը կարելի է բնութագրել մեկ պարբերությամբ. «Ալիևից վախեցած Փաշինյանը հոխորտում էր ընդդիմության հասցեին»։ Մասնավորապես, հարց ու պատասխանի ամենաուշագրավ դրվագը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի երկխոսությունն էր։ Քոչարյանը սուր ձևակերպումներով է հարց հնչեցրել Իլհամ Ալիևի հարցազրույցի և Փաշինյանի պատասխանի վերաբերյալ, ընդ որում Փաշինյանի պատասխանը որակելով որպես «խեղճ ու կրակ», իսկ Նիկոլ Փաշինյանին՝ վախեցած և ձախողված։

Մոտենալով ամբիոնին՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է հանդարտ տեսքով պատասխանել Լևոն Քոչարյանին՝ ակնարկելով, որ նա չպետք է մոռանա, թե որտեղ է գտնվում։ «Այլապես խոստանում եմ առիթ կունենաք հիշելու, թե որտեղ եք գտնվում, հուսով եմ դրա առիթները չեք տա»,- ասել է Փաշինյանը։

Լևոն Քոչարյանն Ազգային ժողովում հայտնվել էր անազատության վայրից, երբ մի քանի պատգամավորներ վայր էին դրել իրենց մանդատը և օրենքի ուժով Լևոն Քոչարյանը մանդատ էր ստացել։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանը պարզապես սպառնում էր Լևոն Քոչարյանին՝ կրկին նրան անազատության մեջ ուղարկելու ձևակերպումներով։

Գործող իշխանությունը, որ սիրում է հայտարարել օրենքի գերակայության և քաղաքակիրթ քաղաքական պայքարի մասին, չի կարողանում հանդուրժել որևէ ընդդիմադիր խոսք և, չկարողանալով գաղափարով և հոդաբաշխ պատասխաններով արձագանքել ընդդիմությանը, պարզապես անցնում է սպառնալիքների լեզվին։ Ահա այսպիսի բռնապետություն է կառուցում Նիկոլ Փաշինյանը։

Կարինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular