Չինաստանի պատվիրակությունը Ռուսաստանի խնդրանքից հետո մերժել է Զելենսկու հետ հանդիպման խնդրանքը. Politico
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինական պատվիրակությունը Շվեյցարիա կատարած այցի ընթացքում հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ չնայած նման բանակցություններ կազմակերպելու ուկրաինական կողմի ցանկությանը։ Այս մասին գրել է Politico առցանց հրատարակությունը՝ վկայակոչելով ամերիկյան անանուն աղբյուրները։
«Պեկինը մերժել է Կիևի՝ Շվեյցարիա իրենց (ուկրաինական և չինական պատվիրակությունների - Խմբ.) այցերի ընթացքում ինչ-որ պահի հանդիպում անցկացնելու խնդրանքը», - մեջբերում է հրատարակությունը անանուն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը։
Մեկ այլ պաշտոնյա, նույնպես անանուն մնալու պայմանով լրագրողների հետ զրույցում, բացատրել է, որ Չինաստանը հրաժարվել է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ որևէ հանդիպումից այն բանից հետո, երբ Ռուսաստանը Պեկինին կոչ է արել դադարեցնել դիվանագիտական շփումները Կիևի հետ:
Մինչդեռ ուկրաինացի պաշտոնյաներից մեկը, պատասխանելով Politico-ի հարցմանը, ասել է, որ ՉԺՀ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը ուկրաինական պատվիրակության ժամանակացույցում չի եղել, և Կիևը Պեկինից նման հանդիպում չի խնդրել։ Չինաստանի պատվիրակությունը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։